All vacancies

Անշարժ գույքի խորհրդատու | Վաճառք և վարձակալություն
Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am
Փնտրում ենք անշարժ գույքի խորհրդատու, ով կաշխատի սեփականատերերի, գնորդների եւ վարձակալների հետ՝ առաջին շփումից մինչեւ գործարքի ավարտը։ Այս դերում կարեւոր է հասկանալ հաճախորդի իրական պահանջը, առաջարկել համապատասխան գույք, հստակ ներկայացնել դրա առավելություններն ու պայմանները եւ վարել բանակցություններ։ Մեր թիմում ցանկանում ենք տեսնել աշխատասեր, վստահելի եւ նախաձեռնող գործընկերոջ, ով գրագետ ու հարգալից է շփվում, հետեւողական է իր աշխատանքում եւ պահպանում է հաճախորդին տված խոստումները։ Կարեւորում ենք անշարժ գույքի ոլորտում գործնական փորձը կամ Երեւանի անշարժ գույքի շուկայի լավ իմացությունը։
Responsibilities
- Հաճախորդների հետ աշխատանք
- Բացահայտել հաճախորդի պահանջները, բյուջեն եւ նախընտրությունները։
- Գնորդներին եւ վարձակալներին առաջարկել համապատասխան գույք՝ ներկայացնելով յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու պայմանները։
- Աշխատել սեփականատերերի հետ, ճշտել գույքի տվյալները եւ պայմանավորվել ցուցադրությունների մասին։
- Կազմակերպել եւ անցկացնել գույքի ցուցադրություններ, հավաքել հաճախորդների արձագանքը եւ պայմանավորվել հաջորդ քայլերի շուրջ։
- Վաճառք եւ բանակցություններ
- Ներկայացնել գույքի արժեքը հիմնավորված փաստարկներով, պատասխանել հաճախորդների հարցերին եւ աշխատել առարկությունների հետ։
- Վարել բանակցություններ գնի եւ գործարքի պայմանների շուրջ՝ օգնելով կողմերին հասնել փոխընդունելի համաձայնության։
- Ուղեկցել հաճախորդներին գործարքի բոլոր փուլերում եւ ժամանակին տեղեկացնել նրանց ընթացքի մասին։
- Աշխատանքի կազմակերպում
- Work format
- On-site
- Seniority
- Junior
- Added
- 27 Nov 2026
- Last verified
- In the last 3 days
- Apply by
- 26 Dec 2026
Required
- Անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության գործարքներ ինքնուրույն վարելու փորձ։
- CRM համակարգերով, մասնավորապես՝ Bitrix24-ով աշխատելու փորձ։
Nice to have
- Օտարերկրյա հաճախորդների հետ ռուսերեն եւ անգլերեն լեզունելով ազատ բանավոր հաղորդակցվելու կարողություն։
- Գրագետ, հստակ եւ համոզիչ բանավոր խոսք, ինչպես նաեւ գրագետ գրավոր հաղորդակցություն։
- Վաճառքի եւ բանակցությունների հմտություններ՝ հաճախորդին լսելու, առաջարկի արժեքը ներկայացնելու եւ համաձայնության հասնելու կարողություն։
- MS Office
- Personal branding
KENTRON real estate agency
- Services
- Yerevan, Armenia
Other open roles here
- LawyerArmenia · On-site
- Sales and Leasing Coordinator ManagerArmenia · On-site
- IT Project ManagerArmenia · On-site
Similar roles
- Руководитель группы продаж2GIS.AM · Armenia · On-site
- Partnership Manager (Spanish Speaking)SoftConstruct · Armenia · On-site
- “Ijevan” Branch Credit Officer/Business Development ManagerFINCA UCO CJSC · Armenia · On-site
- Partnership Manager (Mandarin Speaking)SoftConstruct · Armenia · On-site
- “Abovyan” Branch Credit Officer/Business Development ManagerFINCA UCO CJSC · Armenia · On-site
- AI Solutions Engineer (Pre-Sales)SoftConstruct · Armenia · On-site

