All vacancies
Տեխնոլոգիաների և թվային ռիսկերի բաժնի ղեկավար
IDBank CJSC
Armenia · On-siteSalary not disclosedfull-timeIDBank CJSC Careers
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու եւ հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Տեխնոլոգիաների եւ թվային ռիսկերի բաժնի ղեկավար ՝ ստորեւ պարտականությունները կատարելու նպատակով: «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ. Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/
Responsibilities
- Ղեկավարում եւ կազմակերպում է Բաժնի ընթացիկ գործունեությունը՝ ապահովելով առաջադրանքների պլանավորումը, բաշխումը, կատարման հսկողությունը եւ աշխատակիցների մասնագիտական զարգացումը
- Կազմակերպում եւ համակարգում է Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվային ծառայությունների հետ կապված ռիսկերի նույնականացման, գնահատման եւ մշտադիտարկման գործընթացը։
- Ապահովում է տեխնոլոգիական միջադեպերի (խափանումներ, ընդհատումներ) ռիսկային վերլուծությունը, արմատական պատճառների բացահայտումը եւ ուղղիչ ու կանխարգելիչ միջոցառումների կատարման մշտադիտարկումը։
- Իրականացնում է նոր տեխնոլոգիաների, թվային պրոդուկտների, տեղեկատվական համակարգերի եւ երրորդ կողմերի (մատակարարների) ռիսկերի գնահատումը՝ մինչեւ դրանց ներդրումը, ինչպես նաեւ մասնակցում է ռիսկերի նվազեցման միջոցառումների մշակմանը։
- Իրականացնում է թողարկումների (ռելիզների) եւ փոփոխությունների ռիսկերի գնահատումը՝ մինչեւ դրանց արտադրական միջավայրում ներդրումը, ինչպես նաեւ մշտադիտարկում է թողարկումներից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց ռիսկային ազդեցությունը։
- Պատասխանատու է Բանկի գործունեության անընդհատության (BCP) եւ ճգնաժամային կառավարման (DR) գործառույթների համար՝ ապահովելով անընդհատության ու աղետների վերականգնման պլանների մշակումը, արդիականացումը, պարբերական թեստավորումը եւ ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգումը։
- Գնահատում է տեղեկատվական համակարգերում եւ թվային գործընթացներում ներդրված հսկողության մեխանիզմների արդյունավետությունը եւ ներկայացնում դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ։
- Մասնակցում է տեխնոլոգիական եւ թվային ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։
- Պատրաստում եւ ներկայացնում է տեխնոլոգիական ու թվային ռիսկերի վերաբերյալ պարբերական եւ պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին եւ արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաեւ համագործակցում է ՏՏ եւ տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների հետ՝ կազմակերպելով աշխատակիցների իրազեկմանն ուղղված միջոցառումներ։
Languages
- Work format
- On-site
- Seniority
- Mid
- Posted
- 7 Aug 2026
- Last verified
- In the last 3 days
Similar roles
- Client Manager, "Mashtoc" branchAmeriabank CJSC · Armenia · On-site
- Deputy General CounselSoftConstruct · Armenia · On-site
- Data Processing SpecialistEPAM Systems · Remote · Armenia
- Occupational Health & Safety ManagerAeroDynamics CJSC · Armenia · On-site
- Specialist, NPA Processing Management DivisionAmeriabank CJSC · Armenia · On-site
- Զվարճանքի Կենտրոնի ՀրահանգիչYerevan Mall · Armenia · On-site
