All vacancies

Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
Armenia · On-siteSalary not disclosedfull-timeIDBank CJSC Careers
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված եւ խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Ֆինանսական ինստիտուտների վարչության Առեւտրի ֆինանսավորման եւ արտաքին համագործակցության խմբի մենեջեր / առաջատար մենեջեր՝ որոշակի ժամկետով։ «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ. Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի…
Responsibilities
- Միջազգային եւ տեղական ֆինանսավորող/դոնոր կազմակերպությունների եւ ֆոնդերի հետ հարաբերությունների հաստատում, վարում եւ զարգացում, համագործակցության շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության եւ փաստաթղթերի պատրաստման ու ներկայացման համակարգում։
- Թղթակից/գործընկեր բանկերի եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ առեւտրի ֆինանսավորման գործարքների պայմանների շուրջ բանակցությունների վարում։
- Փաստաթղթային ակրեդիտիվների, բանկային երաշխիքների եւ առեւտրի ֆինանսավորման այլ գործառնությունների կազմակերպում եւ համակարգում, կորպորատիվ հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
- Փաստաթղթային ակրեդիտիվների եւ բանկային երաշխիքների նախագծերի պատրաստում, ներկայացված փաստաթղթային փաթեթների ստուգում՝ կիրառելի միջազգային միասնական կանոններին համապատասխան։
- Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների հաստատում եւ վարում, այդ թվում՝ հաշիվների բացման, պահպանման եւ փակման գործընթացների համակարգում։
- Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպություններից, թղթակից/գործընկեր բանկերից եւ միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող հարցումների եւ հարցաթերթիկների լրացման համակարգում, անհրաժեշտ տեղեկատվության եւ փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում։
- Թղթակից/գործընկեր բանկերից ստացվող եւ նրանց ուղարկվող հարցումների պատասխանների պատրաստման գործընթացի համակարգում՝ Բանկի համապատասխան ներքին ստորաբաժանումների ներգրավմամբ։
- Թղթակից բանկերի եւ Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ հաղորդակցություն եւ անհրաժեշտ պարզաբանումների իրականացում՝ միջազգային փոխանցումներին եւ միջբանկային հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակում։
- Փաստաթղթային գործառնությունների եւ միջբանկային հարաբերությունների հետ կապված SWIFT հաղորդագրությունների ստեղծում, ստուգում եւ փոփոխում, ինչպես նաեւ Բանկի կողմից ուղարկված եւ ստացված համապատասխան ֆինանսական հաղորդագրությունների դիտարկում։
- Մասնակցություն միջազգային բանկային եւ փաստաթղթային գործառնությունների վերաբերյալ մասնագիտական ուսուցումների կազմակերպմանն ու անցկացմանը։
- Work format
- On-site
- Seniority
- Mid
- Posted
- 28 Sept 2026
- Last verified
- In the last 3 days
Required
- Բանկային պրոդուկտների եւ ծառայությունների իմացություն
Nice to have
- Լեզուների իմացություն՝ Հայերեն, անգլերեն, ռուսերեն /ցանկալի է նաեւ այլ լեզուների իմացությունը/ լեզուների ազատ եւ անկաշկանդ տիրապետում
- Բանավոր եւ գրավոր հաղորդակցման եւ բանակցությունների վարման գերազանց հմտություններ։
IDBank CJSC
Armenian commercial bank with branches across the country, hiring in Yerevan and the regions.
- Banking
- Yerevan, Armenia
Other open roles here
- Head of Fraud Risk ManagementArmenia · On-site
- Consultant, Abovyan BranchArmenia · On-site
- International Partnerships and Projects ManagerArmenia · On-site
- Personal Manager, Premium BankingArmenia · On-site
- Customer Service Specialist, Kentron BranchArmenia · On-site
Similar roles
- Medical RepresentativeABA Pharm · Armenia · On-site
- Գանձապահ՝ «Կապան» մասնաճյուղում 18։00-01։00 աշխատաժամանակովFast Bank CJSC · Armenia · On-site
- Freight Broker/ Logistics SpecialistDispatch 040 · Armenia · On-site
- Business Lending Analysis and Support SpecialistUnibank · Armenia · On-site
- Retail Approval OfficerByblos Bank Armenia CJSC · Armenia · On-site
- Հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման մասնագետEasy Pay · Armenia · On-site

