Skip to content
ITA Jobs
All vacancies

HoReCa վաճառքի բաժնի ղեկավար

Alpha Food Service CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

Մենք փնտրում ենք նախաձեռնող, արդյունքներին միտված եւ առաջնորդական հմտություններով HoReCa վաճառքի բաժնի ղեկավարի, ով կղեկավարի HoReCa վաճառքի թիմը, կզարգացնի հաճախորդների հետ համագործակցությունը եւ կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։

Responsibilities

  • Ղեկավարել HoReCa վաճառքի բաժինը, կազմակերպել աշխատանքային գործընթացները, վերահսկել աշխատակիցների արդյունավետությունը եւ գնահատել կատարողականները։
  • Մասնակցել թիմի KPI-ների, վաճառքի թիրախների սահմանմանն ու ներդրմանը, վերահսկել դրանց կատարումը։
  • Հետեւողականորեն ապահովել աշխատակիցների մասնագիտական զարգացման, վերապատրաստման եւ շարունակական ուսուցման գործընթացների կազմակերպումն ու կատարելագործումը։
  • Մասնակցել ամսական, եռամսյակային եւ տարեկան վաճառքի պլանների մշակմանը եւ վերահսկել դրանց իրականացումը։
  • Զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը գործող եւ նոր հաճախորդների հետ՝ ձեւավորելով երկարաժամկետ եւ փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։
  • Վարել բանակցություններ խոշոր հաճախորդների հետ, մշակել համագործակցության պայմաններ եւ ապահովել դրանց արդյունավետ իրականացումը։
  • Հետեւել HoReCa շուկայի միտումներին, մրցակիցների գործունեությանը եւ հաճախորդների նախասիրություններին՝ վաճառքի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։
  • Համագործակցել մարքեթինգի, կատեգորիաների կառավարման եւ այլ ստորաբաժանումների հետ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։
  • Վերահսկել բաժնի դեբիտորական պարտքերը եւ վճարումների կարգապահությունը։
  • Պատրաստել եւ ներկայացնել ղեկավարությանը վաճառքի արդյունքների, թիմի կատարողականի, հաճախորդների բազայի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Senior
    Posted
    25 Sept 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    25 Oct 2026

    Similar roles

    Keep looking