Skip to content
ITA Jobs
All vacancies
IDBank CJSC logo

Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA

IDBank CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeIDBank CJSC Careers

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու եւ հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA՝ ստորեւ պարտականությունները կատարելու նպատակով. «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ.

Responsibilities

  • Իրականացնել գործառնական ռիսկերի գնահատում եւ դասակարգում, ինչպես նաեւ առկա եւ պոտենցիալ ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
  • Իրականացնել գործառնական ռիսկի պատահարների հավաքագրում, վերլուծություն, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում եւ հետագա մոնիթորինգ։ Պատրաստել պատահարների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ։
  • Գնահատել նոր պրոդուկտների, ծառայությունների, գործընթացների եւ համակարգային փոփոխությունների ներդրման հնարավոր գործառնական եւ զեղծարարության ռիսկերը։
  • Մասնակցել նոր պրոդուկտների եւ համակարգային փոփոխությունների թեստավորման գործընթացներին՝ մշակելով գործառնական ռիսկերի, զեղծարարության ռիսկերի եւ վերահսկողական մեխանիզմների ստուգման համապատասխան սցենարներ։
  • Իրականացնել թեստային միջավայրում մշակված սցենարների փորձարկում, բացահայտել հնարավոր խոցելիությունները, վերահսկողական բացերը եւ գործընթացային թերությունները։
  • Ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված ռիսկերի նվազեցման, կանխարգելիչ վերահսկողության մեխանիզմների ներդրման կամ առկա վերահսկողությունների բարելավման վերաբերյալ։
  • Իրականացնել ներդրված վերահսկողական մեխանիզմների արդյունավետության հետագա մոնիթորինգ։
  • Իրականացնել գործառնական ռիսկերի վերաբերյալ իրազեկության բարձրացման աշխատանքներ, այդ թվում՝ դասընթացներ Բանկի աշխատակիցների եւ նոր ընդունվող անձանց համար։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Mid
    Posted
    22 May 2026
    Last verified
    In the last 3 days

    Similar roles

    Keep looking