Skip to content
ITA Jobs
All vacancies
IDBank CJSC logo

Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար

IDBank CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeIDBank CJSC Careers

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու եւ հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Ռիսկերի վերլուծության եւ միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար ՝ ստորեւ պարտականությունները կատարելու նպատակով: «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ. Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը…

Responsibilities

  • Կազմակերպում եւ համակարգում է միջադեպերի (գործառնական ռիսկի դեպքերի) գրանցման, դասակարգման, վերլուծության եւ արձագանքման գործընթացը՝ ապահովելով դրանց արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։
  • Ապահովում է միջադեպերի արմատական պատճառների վերլուծությունը, թերություններ վերացմանը եւ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու դրանց կատարման մշտադիտարկումը։
  • Համակարգում է ոչ ֆինանսական ռիսկերի քանակական եւ որակական վերլուծությունների, ինչպես նաեւ սցենարային վերլուծությունների իրականացումը՝ ռիսկերի կանխարգելման ու նվազեցման նպատակով։
  • Գնահատում է հսկողության մեխանիզմների արդյունավետությունը միջադեպերի վերլուծության արդյունքների հիման վրա եւ ներկայացնում գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։
  • Մշակում եւ մշտադիտարկում է ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ վերլուծելով սահմանված շեմերից շեղումները եւ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
  • Մասնակցում է ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։
  • Պատրաստում եւ ներկայացնում է ռիսկերի ու միջադեպերի վերաբերյալ պարբերական եւ պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին եւ արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաեւ կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Mid
    Posted
    22 Jul 2026
    Last verified
    In the last 3 days

    Similar roles

    Keep looking