Skip to content
ITA Jobs
All vacancies
MOGO UCO LLC logo

Անվտանգության վարչության մասնագետ

MOGO UCO LLC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

ՄՈԳՈ-ն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարեւորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու եւ կամ ֆինանսավորում ստանալու արագ եւ պարզ տարբերակ: Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Թիմին միանալու համար: Դուք կարող եք միանալ մեզ՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը

Responsibilities

  • Իրականացնել ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ աշխատանք Hard Collection ռեժիմում՝ հեռախոսազանգերի, այցելությունների, հանդիպումների եւ բանակցությունների միջոցով։
  • Վարկառուների հետ ձեռք բերել պարտավորությունների մարման վերաբերյալ պայմանավորվածություններ եւ վերահսկել դրանց կատարումը։
  • Իրականացնել ժամկետանց վարկային պորտֆելի վերլուծություն, մշակել եւ ներդնել պորտֆելի բարելավման ու ժամկետանց պարտավորությունների մարման արդյունավետ լուծումներ։
  • Իրականացնել ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների եւ գրավադրված մեքենաների որոնման աշխատանքներ։
  • Ստուգել գրավադրված գույքի առկայությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնել դրա որոնման աշխատանքներ եւ կազմակերպել առգրավման գործընթացը։
  • Պատրաստել եւ ներկայացնել համապատասխան վերլուծություններ ու հաշվետվություններ։
  • Հետեւել ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին եւ մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ գործառութային պարտականությունների շրջանակում։
Work format
On-site
Seniority
Mid
Added
26 Nov 2026
Last verified
In the last 3 days
Apply by
26 Dec 2026

Similar roles

Keep looking