All vacancies

Մարկետինգի մասնագետ
Armenian Card CJSC
Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am
Arca-ի մարքեթինգի թիմը փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող եւ արդյունքամետ մարքեթինգի մասնագետի, ով պատասխանատու կլինի բրենդի թվային հաղորդակցության, սոցիալական մեդիայի հարթակների կառավարման, բովանդակության պլանավորման եւ ստեղծման համար, ինչպես նաեւ կմասնակցի մարքեթինգային արշավների մշակմանն ու իրականացմանը։ Մենք փնտրում ենք մասնագետի, ով կարողանում է բրենդի հաղորդակցման նպատակները վերածել հետաքրքիր գաղափարների եւ հասկանալի բովանդակության, հասկանում է տարբեր սոցիալական հարթակների առանձնահատկությունները եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ ազգային նշանակություն ունեցող բրենդի զարգացման մեջ։
Responsibilities
- Մշակել եւ իրականացնել Arca-ի սոցիալական մեդիայի բովանդակության պլանը՝ բրենդի հաղորդակցման նպատակներին համապատասխան
- Կառավարել Arca-ի սոցիալական մեդիայի հարթակները եւ ապահովել դրանց հետեւողական ու ակտիվ վարումը
- Գեներացնել գաղափարներ հրապարակումների, մարքեթինգային արշավների, տեսանյութերի եւ այլ թվային ձեւաչափերի համար
- Գրել եւ խմբագրել թվային հաղորդակցության եւ սոցիալական մեդիայի հրապարակումների տեքստեր՝ պահպանելով բրենդի հաղորդակցման ոճը
- Ձեւակերպել հստակ առաջադրանքներ եւ բրիֆեր դիզայներների, տեսանյութերի պատրաստման մասնագետների եւ այլ ներգրավված գործընկերների համար
- Համակարգել սոցիալական մեդիայի համար նախատեսված վիզուալ եւ տեսանյութային բովանդակության պատրաստումը՝ հետեւելով աշխատանքների որակին եւ ժամկետներին
- Պլանավորել եւ իրականացնել սոցիալական մեդիայում միջոցառումների, նախագծերի եւ գործընկերային նախաձեռնությունների լուսաբանումը
- Հետեւել էջերի մեկնաբանություններին եւ հաղորդագրություններին, ապահովել պատշաճ ու ժամանակին արձագանք
- Վերլուծել սոցիալական մեդիայի հիմնական ցուցանիշները, պատրաստել պարբերական հաշվետվություններ եւ ներկայացնել բովանդակության արդյունավետության բարձրացման առաջարկներ
- Հետեւել թվային հաղորդակցության եւ սոցիալական մեդիայի միտումներին, մրցակիցների ակտիվությանը եւ միջազգային լավագույն փորձին՝ առաջարկելով Arca-ի համար կիրառելի նոր ձեւաչափեր եւ լուծումներ
Languages
- Work format
- On-site
- Seniority
- Mid
- Posted
- 14 Oct 2026
- Last verified
- In the last 3 days
- Apply by
- 13 Nov 2026
Similar roles
- Technical Product Marketing Manager (.NET Developer Tools)JetBrains · Remote · Armenia
- SMM SpecialistDoctors.am · Armenia · On-site
- Content Manager / NL / VBETSoftConstruct · Remote · worldwide not confirmed
- Marketing ManagerSoftConstruct · Armenia · On-site
- Head of Affiliates / VBETSoftConstruct · Remote · worldwide not confirmed
- Employer Brand & Digital Communications ManagerSalmon · Armenia · Hybrid

