Skip to content
ITA Jobs
All vacancies
SearchDesk Platforms CJSC logo

Customer Support Specialist

SearchDesk Platforms CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

Մենք փնտրում ենք հաճախորդակենտրոն եւ պատասխանատու մասնագետի, որը կմիանա մեր հաճախորդների սպասարկման թիմին։ Այս դերում դուք կլինեք հարթակի օգտատերերի առաջին կոնտակտային անձը՝ օգնելով նրանց արագ եւ արդյունավետ լուծել իրենց հարցերը՝ անշարժ գույքի որոնումից մինչեւ հայտարարությունների կառավարում։ Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, արագ եք կողմնորոշվում նոր իրավիճակներում եւ ցանկանում եք զարգանալ դինամիկ թիմում, սպասում ենք ձեր ինքնակենսագրականներին։

Responsibilities

  • Թեժ գծի մուտքային զանգերի ընդունում, ինչպես նաեւ կայքի առցանց չատի, մեսենջերների եւ էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող հարցումների օպերատիվ մշակում
  • Ելքային զանգերի կատարում՝ հայտերի մանրամասները ճշտելու, տվյալների բազաները թարմացնելու, ինչպես նաեւ գործընկերային ծառայությունների շրջանակում
  • Օգտատերերին աջակցություն կայքում կողմնորոշվելու հարցում՝ անշարժ գույքի որոնում, ինտերակտիվ քարտեզի եւ զտիչների կիրառում
  • Խորհրդատվություն հայտարարությունների տեղադրման, խմբագրման, մոդերացիայի եւ առաջխաղացման գործիքների (վճարովի ծառայություններ, սակագներ, սահմանափակումներ) վերաբերյալ
  • Գործակալությունների, բրոքերների եւ կառուցապատողների տեխնիկական ուղղորդում՝ անձնական կաբինետի կառավարման հարցերում
  • Կայքի աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրների նախնական ախտորոշում (լուսանկարների վերբեռնման սխալներ, տվյալների փոխանակման խափանումներ, անձնական հաշիվ մուտք գործելու դժվարություններ)
  • Չլուծված տեխնիկական խնդիրների եւ ոչ ստանդարտ հարցումների փոխանցում (էսկալացիա) ծրագրավորման կամ մոդերացիայի թիմին
  • Սպասարկման որակի, հայտարարություններում առկա տվյալների ճշգրտության կամ գործընկերների գործողությունների վերաբերյալ բողոքների քննարկում եւ լուծում
  • Վիճելի իրավիճակների կարգավորում եւ խնդրի լուծման օպերատիվ տարբերակների առաջարկում՝ ընկերության ներքին կանոնակարգերին համապատասխան
  • Բոլոր հարցումների, դրանց կարգավիճակների եւ արդյունքների գրանցում ընկերության CRM համակարգում

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Mid
    Posted
    20 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    19 Nov 2026

    Similar roles

    Keep looking