Skip to content
All vacancies

Միջազգային լոգիստիկայի և ներմուծման մասնագետ

Ecomotors.am

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

Eco Motors ընկերությունը ավտոմոբիլային ոլորտում գործող եւ զարգացող ընկերություն է, որը զբաղվում է տարբեր միջազգային ավտոարտադրողների ավտոմեքենաների ներմուծմամբ, վաճառքով, տեխնիկական սպասարկմամբ եւ պահեստամասերի մատակարարմամբ։ Մեր թիմը համալրելու նպատակով փնտրում ենք պատասխանատու եւ փորձառու միջազգային լոգիստիկայի մասնագետի, ով կկազմակերպի եւ կվերահսկի ավտոմեքենաների ու պահեստամասերի միջազգային փոխադրումները

Responsibilities

  • Կազմակերպել եւ համակարգել ավտոմեքենաների, պահեստամասերի եւ այլ ապրանքների միջազգային բեռնափոխադրումները՝ մատակարարից մինչեւ Հայաստանի Հանրապետություն։
  • Իրականացնել բեռնափոխադրող եւ լոգիստիկ ընկերությունների որոնում, բանակցություններ, գնային առաջարկների համեմատություն եւ առավել արդյունավետ տարբերակների ընտրության առաջարկներ։
  • Համագործակցել արտասահմանյան մատակարարների, փոխադրողների եւ լոգիստիկ գործընկերների հետ՝ ապահովելով բեռների ժամանակին առաքումը։
  • Վերահսկել ավտոմեքենաների եւ բեռների տեղաշարժը, փոխադրման փուլերը եւ առաքման ժամկետները։
  • Ապահովել ներմուծման եւ փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը, ստուգումը եւ պատշաճ շրջանառությունը։
  • Համակարգել աշխատանքները մաքսային բրոքերների, տերմինալների եւ համապատասխան գործընկեր կազմակերպությունների հետ՝ ներմուծման ու մաքսային ձեւակերպումների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
  • Վարել ներմուծվող ավտոմեքենաների հաշվառում՝ ըստ պատվերի, մատակարարի, VIN համարի, գտնվելու վայրի եւ առաքման սպասվող ամսաթվի։
  • Վերահսկել փոխադրման ծախսերը, կատարել ծախսերի համեմատական վերլուծություն եւ ներկայացնել դրանց օպտիմալացման առաջարկներ։
  • Բացահայտել եւ օպերատիվ լուծել փոխադրման ընթացքում առաջացած ուշացումները, փաստաթղթային անհամապատասխանությունները եւ այլ խնդիրները։
  • Համագործակցել ընկերության վաճառքի, ֆինանսական, հաշվապահական եւ այլ ստորաբաժանումների հետ։
Work format
On-site
Seniority
Senior
Added
27 Nov 2026
Last verified
In the last 3 days
Apply by
26 Dec 2026

Similar roles

Keep looking