All vacancies
Ներքին աուդիտի ղեկավար
ACRA CREDIT REPORTING CJSC
Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am
Ընկերության ներքին աուդիտի գործառույթի ղեկավարում եւ վերահսկում՝ ապահովելով դրա անկախությունը, օբյեկտիվությունը եւ արդյունավետությունը։ Պաշտոնի նպատակը Ընկերության կառավարման, ռիսկերի կառավարման եւ ներքին վերահսկողության համակարգերի գնահատումն է, հնարավոր ռիսկերի եւ թերությունների բացահայտումը, օրենսդրական ու կարգավորող պահանջների պահպանման ապահովման գնահատումը, ինչպես նաեւ համապատասխան առաջարկությունների մշակման եւ դրանց իրականացման վերահսկման միջոցով Ընկերության գործունեության արդյունավետության եւ հուսալիության շարունակական բարելավումը։
Responsibilities
- Ղեկավարել Ընկերության ներքին աուդիտի գործառույթը՝ ապահովելով դրա անկախությունը, օբյեկտիվությունը եւ արդյունավետությունը
- Մշակել ռիսկերի վրա հիմնված տարեկան եւ երկարաժամկետ ներքին աուդիտի ծրագրեր եւ ապահովել դրանց իրականացումը
- Իրականացնել ֆինանսական, գործառնական, համապատասխանության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ներքին վերահսկողության համակարգերի աուդիտներ
- Ուսումնասիրել Ընկերության գործունեության համապատասխանությունը կիրառելի օրենսդրությանը, ՀՀ Կենտրոնական բանկի պահանջներին եւ Ընկերության ներքին իրավական ակտերին
- Բացահայտել վերահսկողության համակարգերի թերությունները, խախտումները եւ դրանց արմատական պատճառները, գնահատել հնարավոր ազդեցությունները եւ ներկայացնել գործնական առաջարկություններ
- Պատրաստել եւ ներկայացնել ներքին աուդիտի հաշվետվություններ՝ ներառելով հիմնական բացահայտումները, ռիսկերը եւ առաջարկվող ուղղիչ գործողությունները
- Ժամանակին տեղեկացնել ղեկավարությանը եւ իրավասու կառավարման մարմիններին էական ռիսկերի, խախտումների եւ ներքին վերահսկողության նշանակալի թերությունների վերաբերյալ
- Հետեւել աուդիտի արդյունքում ներկայացված առաջարկությունների կատարմանը եւ գնահատել ձեռնարկված ուղղիչ գործողությունների արդյունավետությունը
- Համագործակցել արտաքին աուդիտորների, ռիսկերի կառավարման, համապատասխանության եւ այլ համապատասխան ստորաբաժանումների հետ՝ պահպանելով ներքին աուդիտի անկախությունը
- Ապահովել աուդիտային աշխատանքների պատշաճ փաստաթղթավորումը, գաղտնիությունը եւ համապատասխան աշխատանքային փաստաթղթերի պահպանումը
Languages
- Work format
- On-site
- Seniority
- Senior
- Posted
- 26 Oct 2026
- Last verified
- In the last 3 days
- Apply by
- 25 Nov 2026
Similar roles
- Call center agentGlobbing · Armenia · On-site
- Field Data Collection Specialist - City Surveys and Mapping2GIS.AM · Armenia · On-site
- Business Planning and Analysis SpecialistAcba Bank OJSC · Armenia · On-site
- Personal Manager, Commission BusinessIDBank CJSC · Armenia · On-site
- Manager of International Commercial Transactions Legal TeamSoftConstruct · Armenia · On-site
- Stock BrokerԳրիֆֆին Կապիտալ ՍՊԸ · Armenia · On-site

