Skip to content
ITA Jobs
All vacancies
Alfa-Pharm CJSC logo

ՄՌԿ մասնագետ

Alfa-Pharm CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

Ալֆա-Ֆարմ ընկերությունն աշխատանքի է հրավիրում HR մասնագետի, ով ներգրավված է լինելու նոր տաղանդների որոնման եւ ընտրության գործընթացներում, մարդկային ռեսուրսների կառավարման նախագծերի կազմակերպման ու իրականացման, ինչպես նաեւ ընկերության կադրային գործավարության եւ փաստաթղթաշրջանառության արդյունավետ կառավարման աշխատանքներում։

Responsibilities

  • Կազմակերպել եւ իրականացնել թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացը
  • Ուսումնասիրել նոր առաջացող հաստիքների անհրաժեշտությունը, կազմել առկա թափուր հաստիքի աշխատանքի նկարագիր
  • Իրականացնել կադրերի ներգրավման ու զարգացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում
  • Կատարել ինքնակենսագրականների նախնական ընտրություն, կազմակերպել եւ իրականացնել հարցազրույցներ
  • Վարել աշխատակիցների անձնական գործերը եւ կադրային այլ փաստաթղթերը
  • Ճշգրիտ լրացնել դիմորդների բազան, պարբերաբար թարմացնել այն եւ անհրաժեշտության դեպքում առաջարկել թեկնածուներ համապատասխան բազաներից
  • Մասնակցել ընկերության կադրային գործավարությանը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջներին
  • Պատրաստել ներքին իրավական ակտեր. հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազաները, իրականացնել ռոտացիաներ, պաշտոնների փոփոխություններ եւ այլ կադրային գործընթացներ
  • Կազմակերպել եւ համակարգել Ընկերության ներսում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներ, հանդես գալ նոր, հետաքրքիր առաջարկներով

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Mid
    Posted
    13 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    12 Nov 2026

    Similar roles

    Keep looking