Աշխատավարձի հաշվարկման մասնագետ
Bacon Product LLC
Ապահովել ընկերության աշխատակիցների աշխատավարձերի եւ դրանց հետ կապված վճարումների ճշգրիտ, ամբողջական եւ ժամանակին հաշվարկը, աշխատաժամանակի տվյալների պատշաճ հաշվառումն ու վերահսկումը, ինչպես նաեւ աշխատավարձի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը՝ ՀՀ գործող հարկային եւ աշխատանքային օրենսդրության, ինչպես նաեւ ընկերության ներքին ընթացակարգերի պահանջներին համապատասխան։ Ապահովել աշխատավարձի հաշվարկների մուտքագրումը ՀԾ եւ 1C ERP համակարգերում՝ պահպանելով տվյալների ճշգրտությունն ու համապատասխանությունը։
Responsibilities
- Աշխատավարձի եւ հարակից վճարումների հաշվարկ
- Հաշվարկել ընկերության աշխատակիցների աշխատավարձերը՝ հաշվի առնելով աշխատաժամանակը, աշխատանքային գրաֆիկները, հերթափոխերը, արտաժամյա աշխատանքը, հավելավճարներն ու այլ վճարումները։
- Իրականացնել արձակուրդայինների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների եւ օրենքով նախատեսված այլ վճարումների հաշվարկները։
- Հաշվարկել աշխատավարձերից կատարվող պահումները, հարկերը եւ օրենքով սահմանված պարտադիր վճարները։
- Ապահովել հաշվարկների ճշգրտությունը՝ հիմք ընդունելով համապատասխան սկզբնական փաստաթղթերն ու հաստատված տվյալները։
- Համադրել աշխատավարձի հաշվարկների համար անհրաժեշտ տվյալները եւ բացահայտել հնարավոր անհամապատասխանությունները։
- Աշխատաժամանակի հաշվառում եւ վերահսկում
- Վարել եւ ստուգել աշխատակիցների աշխատաժամանակի, հաճախումների, բացակայությունների, արձակուրդների եւ արտաժամյա աշխատանքի հաշվառման տվյալները։
- Ստուգել աշխատաժամանակի հաշվարկային տեղեկությունների ամբողջականությունն ու համապատասխանությունը հաստատված աշխատանքային գրաֆիկներին։
- Ապահովել աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ժամանակին ստացումը, ճշգրտությունն ու ամբողջականությունը։
- Work format
- On-site
- Seniority
- Mid
- Added
- 26 Nov 2026
- Last verified
- In the last 3 days
- Apply by
- 25 Dec 2026
Required
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- ՀՀ հարկային եւ աշխատանքային օրենսդրության իմացություն՝ աշխատավարձերի հաշվարկման, աշխատաժամանակի հաշվառման, արձակուրդայինների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների եւ համապատասխան պարտադիր վճարումների մասով։
- 1C եւ ՀԾ ծրագրերով աշխատելու գործնական հմտություններ։
- MS Excel ծրագրով աշխատելու լավ հմտություններ։
Nice to have
- Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն եւ մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
- Detail-oriented
- Teamwork
Bacon Product LLC
"BACON PRODUCT" company was founded in 1995, and is engaged in manufacturing meat products and convenience food. Starting the activity in a small manufactory, the company expanded within the course of time and currently operates in a building, built in 2006 with modern, international standards based on a project that was developed by prominent Austrian specialists. Our mission is to ensure healthy and safe food for consumers work to improve production quality unite the best specialists be innovative and achieve the highest standards with an aim to contribute to the development of Armenian meat products market be responsible towards all strata of society recognizing the importance of production for the whole society
- Industry / Manufacturing
- Yerevan, Armenia

