Skip to content
ITA Jobs
All vacancies

System Administrator

Electric Networks of Armenia

Armenia · HybridSalary not disclosedfull-timeStaff.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Համակարգային ադմինիստրատորի, որը պատասխանատու կլինի Ընկերության ՏՏ ենթակառուցվածքի անխափան, անվտանգ եւ արդյունավետ աշխատանքի ապահովման համար։ Թեկնածուն պատասխանատու կլինի կազմակերպության ՏՏ ենթակառուցվածքի կառավարման եւ սպասարկման համար՝ ապահովելով համակարգերի արդյունավետ եւ անվտանգ աշխատանքը տեղային (on-premises), վիրտուալացված (virtualized) եւ ամպային (cloud) միջավայրերում։ Հասցե՝ Երեւան, Արմենակյան 127 (Գլխամասային գրասենյակ)

Responsibilities

  • Կառավարել եւ սպասարկել Windows եւ Linux սերվերները՝ տեղային (on-premises), վիրտուալացված (virtualized) եւ ամպային (cloud) միջավայրերում
  • Կառավարել VMware vSphere/ESXi, Microsoft Hyper-V եւ այլ վիրտուալացված հարթակները
  • Իրականացնել (monitor) համակարգերի կատարողականության (System Health), արտադրողականության (Performance), հասանելիության (Availability) եւ հզորությունների (Capacity) մշտադիտարկում՝ ապահովելով համակարգերի բարձր հասանելիությունն ու հուսալիությունը
  • Իրականացնել սերվերների տեղադրում, կոնֆիգուրացիա, թարմացում (Patching), արդիականացում (Upgrades), տեխնիկական սպասարկում եւ խնդիրների ախտորոշում ու վերացում (Troubleshooting)
  • Կառավարել Active Directory, Group Policy, DNS, DHCP, File Services, Print Services համակարգերը, ինչպես նաեւ օգտատերերի հաշիվները, թույլտվությունները եւ մուտքի վերահսկման (Access Control) մեխանիզմները
  • Կարգավորել եւ սպասարկել IIS, Apache HTTP Server, NGINX եւ այլ ենթակառուցվածքային ծառայություններ
  • Վարել եւ թարմացնել ենթակառուցվածքի փաստաթղթավորումը, համակարգերի կոնֆիգուրացիաները
  • Կառավարել Microsoft 365 ծառայությունները՝ Exchange, SharePoint եւ հարակից ծառայությունները
  • Կառավարել Licensing, Identity and Access Management (IAM), Multi-Factor Authentication (MFA) գործընթացները եւ անվտանգության քաղաքականությունները
  • Աջակցել Cloud Migration, Hybrid Environment եւ Modernization Initiatives նախագծերին

Languages

    Work format
    Hybrid
    Seniority
    Senior
    Posted
    14 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    13 Nov 2026

    Similar roles

    Keep looking