Skip to content
ITA Jobs
All vacancies

Head of Customer Service and Support Department

ALE PAY CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

Կազմակերպել եւ ղեկավարել Ընկերության հաճախորդների սպասարկման եւ աջակցման գործընթացները՝ ապահովելով հաճախորդների հարցումների, զանգերի եւ դիմումների արդյունավետ ու ժամանակին սպասարկումը, Ընկերության պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, հաճախորդների բավարարվածության բարձրացումը, ինչպես նաեւ բաժնի գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրության եւ Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին։

Responsibilities

  • Կազմակերպել, ղեկավարել եւ վերահսկել բաժնի աշխատանքները, բաշխել պարտականություններն ու առաջադրանքները աշխատակիցների միջեւ եւ վերահսկել դրանց կատարումը։
  • Կազմակերպել հաճախորդների հեռախոսազանգերի, հարցումների, դիմումների եւ բողոքների ընդունման, մշակման ու պատասխանների տրամադրման գործընթացները՝ ապահովելով սպասարկման որակն ու սահմանված ժամկետների պահպանումը։
  • Մշակել եւ արդիականացնել բաժնի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի եւ աշխատանքային հրահանգների նախագծերը։
  • Ամփոփել հաճախորդների զանգերի, հարցումների եւ դիմումների վերաբերյալ տվյալները, վերլուծել հիմնական ցուցանիշները եւ պարբերաբար ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ ու տեղեկանքներ։
  • Վերլուծել հաճախորդների բողոքները, կրկնվող խնդիրները եւ սպասարկման ընթացքում առաջացող դժվարությունները, ներկայացնել դրանց վերացման եւ կանխարգելման առաջարկություններ։
  • Մշակել եւ ներկայացնել հաճախորդների սպասարկման որակի, ծառայությունների մատուցման եւ հաճախորդների բավարարվածության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։
  • Վերահսկել հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը, ամբողջականությունը եւ համապատասխանությունը Ընկերության կողմից սահմանված պայմաններին ու ընթացակարգերին։
  • Համակարգել համագործակցությունը Ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ հաճախորդների խնդիրների լուծման, հարցումների պատշաճ մշակման եւ ծառայությունների անխափան մատուցման նպատակով։
  • Կազմակերպել բաժնի աշխատակիցների մասնագիտական զարգացումը, գնահատել նրանց աշխատանքային արդյունավետությունը եւ ներկայացնել բաժնի գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Head
    Posted
    26 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    25 Nov 2026

    Similar roles

    Keep looking