Skip to content
ITA Jobs
All vacancies
Yerevan Chocolate Company CJSC logo

Senior Brand and Packaging Designer

Yerevan Chocolate Company CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

Փնտրում ենք բարձր որակավորում ունեցող, ստեղծագործ եւ փորձառու ավագ դիզայների, ով մասնագիտացած է բրենդինգի եւ փաթեթավորման դիզայնի ոլորտում եւ տիրապետում է նոր պրոդուկտների ստեղծման ամբողջական գործընթացին՝ գաղափարի եւ վիզուալ կոնցեպտի մշակումից մինչեւ տպագրական ֆայլի պատրաստում եւ վերջնական արտադրություն։ Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով համատեղում է ստեղծագործական մտածողությունը, դիզայնի բարձր գեղագիտական չափանիշները եւ արտադրական գործընթացների խորքային տեխնիկական գիտելիքները։

Responsibilities

  • Ստեղծել նոր պրոդուկտների փաթեթավորման դիզայն-կոնցեպտներ եւ մշակել դրանց ամբողջական վիզուալ լուծումները։
  • Նախագծել եւ ձեւավորել բրենդային ինքնության տարրեր՝ լոգո, պատկերագրություն, տիպոգրաֆիա, գունային համակարգեր եւ այլ գրաֆիկական բաղադրիչներ։
  • Մշակել փաթեթավորման հիմնական դիզայնը, ինչպես նաեւ դրա տարբեր չափային, կառուցվածքային եւ ապրանքատեսակային տարբերակները։
  • Ստեղծել տեխնիկապես ճշգրիտ, բարձրորակ եւ արտադրական պահանջներին համապատասխան դիզայն-մակետներ։
  • Աշխատել փաթեթավորման կառուցվածքային գծագրերի (Dieline) հետ՝ հաշվի առնելով տուփերի ձեւը, չափերը, ծալքերը եւ արտադրական սահմանափակումները։
  • Իրականացնել տպագրական ֆայլերի ամբողջական նախապատրաստումը (Prepress)՝ պահպանելով տպագրական եւ տեխնոլոգիական բոլոր պահանջները։
  • Մասնակցել նոր պրոդուկտի ստեղծման ամբողջական ցիկլին՝ գաղափարի մշակումից, դիզայնի եւ նյութերի ընտրությունից մինչեւ փորձնական նմուշների հաստատում եւ սերիական արտադրություն։
  • Համագործակցել արտադրական, տեխնոլոգիական եւ տպագրական ստորաբաժանումների հետ՝ ապահովելով դիզայնի ճիշտ իրականացումը։
  • Ապահովել դիզայնի համապատասխանությունը հաստատված բրենդային ստանդարտներին եւ տպագրական որակի պահանջներին։
  • Կատարելագործել եւ արդիականացնել գործող պրոդուկտների փաթեթավորման դիզայնը։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Senior
    Posted
    22 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    21 Nov 2026

    Similar roles

    Keep looking