Skip to content
ITA Jobs
All vacancies
Acba Bank OJSC logo

Վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ

Acba Bank OJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeAcba Bank OJSC Careers

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա Վարկային ռիսկի կառավարման թիմին։ Գնահատել ՖՀՄՍ 9 ստանդարտի պահանջներին համապատասխան ֆինանսական խմբի վարկային ռիսկի ակնկալվող կորստի մեծությունը.

Responsibilities

  • Գնահատել ՖՀՄՍ 9 ստանդարտի պահանջներին համապատասխան ֆինանսական խմբի վարկային ռիսկի ակնկալվող կորստի մեծությունը
  • Իրականացնել վարկային ռիսկի գծով սթրես թեստավորում (այդ թվում՝ միկրոպրուդենցիալ եւ հակադարձ) եւ սցենարային վերլուծություններ, գնահատել սթրեսային իրավիճակի հավանականության միջակայքը եւ ապահովել արդյունքների հետադարձ ստուգման գործընթացը (backtesting)
  • Իրականացնել վարկերի գնագոյացման վարկային ռիսկի գործոնի գնահատում
  • Մշակել եւ օպտիմալացնել հաճախորդների վարկային ռիսկի գնահատմանն առնչվող տվյալների բազաներ, հավաքագրել համապատասխան տվյալները եւ վերջիններիս օգնությամբ իրականացնել վարկային ռիսկին առնչվող վերլուծություններ
  • Մաթեմատիկական/վիճակագրական մոդելների եւ մեթոդների կիրառմամբ իրականացնել հաճախորդների ինչպես անհատական, այնպես էլ Բանկի պորտֆելի վարկային ռիսկի մակարդակի գնահատմանն առնչվող վերլուծություններ, ապահովել վերջիններիս սպասարկումը եւ ավտոմատացումը
  • Վարկային ռիսկին առնչվող վերը նշված համակարգերի, մոդելների համար մշակել արդյունավետության գնահատման եւ հետթեստավորման ավտոմատացված համակարգեր
  • Մասնակցել վարկային ռիսկի գծով սահմանաչափերի եւ նպատակակետերի սահմանման գործընթացին, մշակել պարբերական մոնիթորինգի համակարգ վերջիններիս վերահսկման նպատակով
  • Բացահայտել եւ գնահատել նոր ֆինանսական գործիքների ներդրման հետ կապված հնարավոր վարկային ռիսկը, հանդես գալ վերջիններիս զսպման եւ կանխարգելման առաջարկություններով։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Mid
    Added
    25 Oct 2026
    Last verified
    In the last 3 days

    Similar roles

    Keep looking