Skip to content
ITA Jobs
All vacancies

The House խանութների ցանցի ղեկավար

Alpha Food Service CJSC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

Մենք փնտրում ենք The House խանութների ցանցի ղեկավար - առաջնորդի, ով կստանձնի ցանցի մանրածախ եւ առցանց վաճառքների կառավարման, զարգացման, նոր ձեւաչափերի ստեղծման, փոխակերպման եւ մասշտաբավորման պատասխանատվությունը։ Մեզ պետք է ոչ միայն մանրածախ ցանցի փորձառու ղեկավար, այլ ստեղծագործ, նորարար եւ ռազմավարական մտածողությամբ առաջնորդ, ով կարող է տեսնել շուկայի նոր հնարավորությունները, ստեղծել զարգացման նոր ուղղություններ, ձեւավորել համայնք եւ գաղափարները վերածել իրական բիզնես արդյունքի։

Responsibilities

  • Մասնակցել ցանցի զարգացման ռազմավարության մշակմանը, նոր կոնցեպտի եւ փոխակերպման առաջարկներ ներկայացնել՝ հաստատումից հետո ապահովել դրանց իրականացումը։
  • Կառավարել մանրածախ խանութների ցանցը՝ ապահովելով ցանցի վաճառքների աճ, շահութաբերության բարձրացում եւ զարգացում, նոր բիզնես ձեւաչափերի ստեղծում։
  • Զարգացնել եւ մասշտաբավորել առցանց վաճառքների ուղղությունը։
  • Բացահայտել շուկայի եւ սպառողների զարգացումներն ու նոր միտումները, դրանց հիման վրա առաջարկել նոր բիզնես գաղափարներ, ձեւաչափեր եւ վաճառքի մոդելներ։
  • Մշակել եւ ներդնել հաճախորդների ներգրավման, պահպանման եւ հավատարմության նոր մոտեցումներ, զարգացնել բրենդի շուրջ համախմբված հաճախորդների համայնք՝ ձեւավորելով երկարաժամկետ հարաբերություններ նրանց հետ։
  • Փնտրել նոր հնարավորություններ՝ Events, Partnerships, Loyalty programs եւ այլ գործիքների միջոցով B2C բիզնեսի զարգացման համար։
  • Ղեկավարելով մանրածախ վաճառքի թիմը՝ ձեւավորել ուժեղ թիմային մշակույթ, զարգացնել առաջնորդներ եւ ստեղծել բարձր արդյունք ապահովող միջավայր։
  • Համագործակցել Մարքեթինգի, Կատեգորիաների զարգացման, Թվային փոխակերպման, Գործառնական եւ այլ թիմերի հետ՝ ընդհանուր ստորաբաժանման աճի նպատակներն իրականացնելու համար։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Senior
    Posted
    13 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    12 Nov 2026

    Similar roles

    Keep looking