All vacancies
Junior Marketing Production Specialist
ID Group
Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am
Փնտրում ենք նախաձեռնող եւ կազմակերպչական հմտություններով օժտված Մարքեթինգային նկարահանումների կազմակերպման կրտսեր մասնագետի, ով կմիանա մեր թիմին եւ կնպաստի կոնտենտի արտադրական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։Հաստիքի հիմնական ուղղություններն են լուսանկարահանումների, տեսանկարահանումների, Reels-երի եւ այլ կոնտենտի արտադրության պլանավորումն ու համակարգումը, ինչպես նաեւ ընթացիկ մարքեթինգային նախագծերին աջակցությունը։ Եթե հետաքրքրված եք եւ ցանկանում եք զարգանալ ստեղծագործական միջավայրում, ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում։
Responsibilities
- Կազմակերպել եւ համակարգել գովազդային տեսահոլովակների, Reels-ի եւ այլ վիդեո կոնտենտի արտադրական գործընթացները։
- Կազմակերպել ֆոտոշութեր՝ ապահովելով անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։
- Համակարգել աշխատանքները տեսաարտադրությամբ զբաղվող ընկերությունների, լուսանկարիչների, օպերատորների, դիզայներների եւ այլ արտաքին գործընկերների հետ։
- Մասնակցել նկարահանումների կազմակերպման աշխատանքներին՝ ներառյալ նկարահանման վայրերի, մասնակիցների, անհրաժեշտ պարագաների եւ ժամանակացույցի համաձայնեցումը։
- Իրականացնել գործատուի բրենդինգի (Employer Branding) նախագծերի կազմակերպումն ու իրականացումը՝ համագործակցելով HR թիմի եւ խմբի ընկերությունների աշխատակիցների հետ, այդ թվում՝ ներքին նախաձեռնությունների, նկարահանումների, կոնտենտի եւ այլ հաղորդակցական նյութերի պատրաստման շրջանակում։
- Պատրաստել եւ փոխանցել brief-եր արտաքին գործընկերներին եւ հետեւել դրանց կատարմանը։
- Վերահսկել նախագծերի ժամկետները եւ հետեւել, որ վերջնական նյութերը համապատասխանեն նախապես համաձայնեցված պահանջներին։
- Կազմակերպել նկարահանումների համար անհրաժեշտ փոքր եւ միջին ծավալի տպագրական աշխատանքներ
- Հավաքագրել առաջարկներ մատակարարներից, իրականացնել անհրաժեշտ համեմատություններ եւ համակարգել պատվերների գործընթացը։
- Համագործակցել տպագրատների, արտադրական եւ այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։
Languages
- Work format
- On-site
- Seniority
- Junior
- Posted
- 19 Oct 2026
- Last verified
- In the last 3 days
- Apply by
- 18 Nov 2026
Similar roles
- Head of PR and SERM / VBETSoftConstruct · Remote · Armenia
- Head of MarketingGlobbing · Armenia · On-site
- Deputy Chief Marketing Officer / VBETSoftConstruct · Remote · Armenia
- AI Video Creator (AI Filmmaker)MWDN · Armenia · On-site
- Affiliate Risk Management Associate / VBETSoftConstruct · Armenia · On-site
- Google Ads Specialist (PPC / Search)MWDN · Remote · Armenia

