Skip to content
ITA Jobs
All vacancies
MOGO UCO LLC logo

Զանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար

MOGO UCO LLC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարեւորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու եւ կամ ֆինանսավորում ստանալու արագ եւ պարզ տարբերակ: Մենք փնտրում ենք ակտիվ, հաղորդակցման գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Զանգերի սպասարկման կենտրոնի թիմին միանալու համար: Զանգերի սպասարկման կենտրոնի ղեկավարը կղեկավարի ԶՍԿ-ի աշխատանքը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկում, վաճառքի արդյունքների աճ եւ թիմի արդյունավետ կառավարում։ Դուք կարող եք միանալ…

Responsibilities

  • Կազմակերպել եւ վերահսկել մուտքային եւ ելքային զանգերի, նամակագրության եւ այլ հաղորդակցման ալիքների արդյունավետ աշխատանքը։
  • Ապահովել զանգերի միջոցով վաճառքի արդյունքների եւ սահմանված վաճառքի պլանների իրականացումը։
  • Վերլուծել հաճախորդների բազան, բացահայտել վաճառքի հնարավորությունները եւ մշակել թիրախային առաջարկների ու արշավների ռազմավարություն։
  • Վերահսկել վաճառքի արշավների արդյունավետությունը, conversion-ը եւ KPI-ները, վերլուծել արդյունքները եւ առաջարկել բարելավումներ։
  • Մշակել եւ կատարելագործել վաճառքի Script-երը, հաղորդագրությունները, SMS-ները եւ նամակագրության ձեւանմուշները։
  • Վերահսկել հաճախորդների սպասարկման որակը, վերլուծել բողոքները եւ ապահովել խնդիրների արագ լուծումը։
  • Կառավարել, զարգացնել եւ մոտիվացնել ԶՍԿ-ի թիմը՝ ապահովելով անհատական եւ թիմային բարձր արդյունքներ։
  • Վերլուծել թիմի աշխատանքի եւ վաճառքի արդյունքները, բացահայտել շեղումները եւ մշակել բարելավման գործողություններ։
  • Բացահայտել գործընթացների օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հնարավորություններ։
  • Արդյունավետ համագործակցել այլ ստորաբաժանումների հետ՝ վաճառքի եւ սպասարկման արդյունքների բարելավման նպատակով։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Mid
    Posted
    8 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    7 Nov 2026

    Similar roles

    Keep looking