Skip to content
ITA Jobs
All vacancies
Bacon Product LLC logo

Accountant

Bacon Product LLC

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeStaff.am

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի՝ ընկերության Ֆինանսական թիմին միանալու համար: Քո մասին Դու փորձառու, մանրուքներին միտված մասնագետ ես, ով փնտրում է զարգանալու, սովորելու եւ մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն

Responsibilities

  • Մասնակցել ընկերության հաշվապահական հաշվառման վարմանը եւ ապահովել հաշվապահական գործառնությունների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության, ընկերության հաշվառման քաղաքականության եւ Գլխավոր հաշվապահի ցուցումների համաձայն։
  • Իրականացնել հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի եւ այլ նյութական արժեքների հաշվառումը՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի (մուտքի եւ ելքի փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր եւ այլն) ճիշտ ձեւակերպումը, ստուգումն ու հաշվառումը։
  • Իրականացնել աշխատավարձերի, հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների եւ այլ վճարումների հաշվարկն ու հաշվառումը։
  • Մասնակցել հարկային հաշվետվությունների կազմման եւ սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին։
  • Մասնակցել ամսական, եռամսյակային եւ տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը։
  • Ապահովել հաշվապահական ծրագրերում տվյալների ճիշտ եւ ժամանակին մուտքագրումը, ինչպես նաեւ վերահսկել հաշվառման տվյալների ճշգրտությունը։
  • Աջակցել Գլխավոր հաշվապահին հաշվապահական թիմի աշխատանքների համակարգման եւ ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործընթացում։
  • Իրականացնել արտադրության ծախսերի եւ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը՝ ըստ սահմանված հաշվառման կարգի։
  • Մասնակցել ներքին եւ արտաքին աուդիտների նախապատրաստման աշխատանքներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն եւ փաստաթղթեր։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Senior
    Posted
    11 Oct 2026
    Last verified
    In the last 3 days
    Apply by
    10 Nov 2026

    Similar roles

    Keep looking