Skip to content
ITA Jobs
All vacancies
Telcell logo

Product Owner

Telcell

Armenia · On-siteSalary not disclosedfull-timeTelcell Careers

Product Owner-ը պատասխանատու է կանխիկ գործարքներ իրականացնող սարքավորումների համար նախատեսված պրոդուկտների եւ ծառայությունների ստեղծման, զարգացման եւ շարունակական բարելավման գործընթացի կառավարման համար։ Հաստիքը ներառում է շուկայի, մրցակիցների եւ օգտատերերի կարիքների ուսումնասիրություն ու վերլուծություն, պրոդուկտի տեսլականի եւ զարգացման ճանապարհային քարտեզի մշակում, բեքլոգի կառավարում եւ առաջնահերթությունների սահմանում։ Product Owner-ը վերահսկում է պրոդուկտի զարգացման բոլոր փուլերը, գնահատում արդյունքները եւ համագործակցում համապատասխան թիմերի հետ՝ ապահովելով պրոդուկտի համապատասխանությունը…

Responsibilities

  • Կանխիկ գործարքներ իրականացնող սարքավորումների շուկայի, մրցակիցների եւ օգտատերերի կարիքների ուսումնասիրություն ու վերլուծություն՝ պրոդուկտի շարունակական զարգացման եւ բարելավման նպատակով։
  • Պրոդուկտի տեսլականի սահմանում, զարգացման ռազմավարության, ճանապարհային քարտեզի (Roadmap) եւ աճի հնարավորությունների մշակում։
  • Կանխիկ գործառույթներ իրականացնող սարքավորումների համար պրոդուկտների եւ ծառայությունների ստեղծման ու զարգացման ամբողջական գործընթացի կառավարում։
  • Պրոդուկտի բեքլոգի (Product Backlog) կառավարում, պահանջների վերլուծություն եւ առաջնահերթությունների սահմանում՝ հաշվի առնելով բիզնես նպատակներն ու փոփոխվող կարիքները։
  • Սերտ համագործակցություն նախագծերի կառավարման (PM), մարքեթինգի, վաճառքի եւ տեխնիկական թիմերի հետ՝ պրոդուկտի նպատակներն արդյունավետ իրականացնելու համար։
  • Պրոդուկտի առաջընթացի մշտադիտարկում եւ արդյունքների գնահատում զարգացման յուրաքանչյուր փուլում։
  • Պրոդուկտի թարմացումների եւ նոր ֆունկցիոնալությունների վերանայում, փորձարկում եւ անհրաժեշտ բարելավումների ապահովում՝ մինչեւ թողարկումը։
  • Պրոդուկտի զարգացման եւ արդյունավետության բարելավման ենթակա ոլորտների բացահայտում։
  • Agile/Scrum մեթոդաբանությունների լավագույն փորձի կիրառում։

Languages

    Work format
    On-site
    Seniority
    Lead
    Added
    31 Oct 2026
    Last verified
    In the last 3 days

    Similar roles

    Keep looking