All vacancies

DevSecOps Engineer
Armenian Card CJSC
Armenia · On-siteSalary not disclosedfull-timeVerified recentlyStaff.am
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու DevSecOps ինժեներ, ով կապահովի անվտանգության մոտեցումների ինտեգրումը DevOps գործընթացներում՝ նպաստելով անվտանգ, հուսալի եւ սահմանված պահանջներին համապատասխան ծրագրային ապահովման շարունակական մատակարարմանը։ Մասնագետը կհամագործակցի ծրագրավորման, ծրագրային շահագործման եւ տեղեկատվական անվտանգության թիմերի հետ՝ ծրագրային ապահովման մշակման ամբողջ կենսափուլի (SDLC) ընթացքում ներդնելով անվտանգության ավտոմատացված վերահսկողության միջոցներ։
Responsibilities
- Նախագծել, ներդնել եւ սպասարկել անվտանգության ստուգումներով համալրված CI/CD գործընթացներ (SAST, DAST, SCA, կոնտեյներների սկանավորում)։
- Ավտոմատացնել անվտանգության թեստավորումը եւ խոցելիությունների կառավարումը կառուցման, թեստավորման եւ տեղակայման փուլերում։
- Համագործակցել ծրագրավորման եւ շահագործման թիմերի հետ՝ ներդնելով «անվտանգությունը որպես կոդ» (security as code) մոտեցումը։
- Կառավարել ենթակառուցվածքը որպես կոդ (IaC) մոտեցմամբ ստեղծված միջավայրերի անվտանգությունը՝ կիրառելով Terraform, CloudFormation եւ այլ գործիքներ։
- Ներդնել եւ սպասարկել գաղտնիքների կառավարման լուծումներ, օրինակ՝ HashiCorp Vault եւ AWS Secrets Manager։
- Մշտադիտարկել համակարգերը՝ անվտանգության միջադեպերը բացահայտելու նպատակով եւ ժամանակին արձագանքել խոցելիություններին։
- Իրականացնել սպառնալիքների մոդելավորում, ռիսկերի գնահատում եւ անվտանգության ճարտարապետության ուսումնասիրություն։
- Ապահովել համապատասխանությունը՝ ոլորտային ստանդարտներին եւ շրջանակներին՝ NIST, ISO 27001, SOC 2, CIS Benchmarks եւ այլն։
- Ապահովել կոնտեյներների եւ դրանց կառավարման հարթակների անվտանգությունը (Docker, Kubernetes), ներառյալ կոնտեյներային պատկերների սկանավորումը եւ կատարման միջավայրի պաշտպանությունը։
- Մշակել եւ սպասարկել անվտանգության ավտոմատացման սկրիպտներ ու գործիքներ։
Languages
- Work format
- On-site
- Seniority
- Mid
- Posted
- 24 Sept 2026 (today)
- Last verified
- 24 Sept 2026
- Apply by
- 24 Oct 2026
